Մինչ այժմ Թուրքիայում ապաքինվել և հիվանդանոցներից դուրս են գրվել ընդհանուր առմամբ 210 469 կորոնավիրուսային վարակով հիվանդներ։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։
Վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսից ևս 17 մահվան դեպք, իսկ հիվանդության զոհերի ընդհանուր թիվը հասել է 5630-ի:
Նախարարը հավելել է, որ կորոնավիրուսային վարակման գրանցված դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 227 019, իսկ վերջին մեկ օրում կորոնավիրուսային հիվանդություն հաստատվել է 919 մարդու մոտ։
Անցած օրվա ընթացքում կատարվել է COVID-19-ի առկայության 45 283 թեստ, իսկ հիվանդության բռնկման սկզբից կատարվել է 4 617 971 թեստ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







