Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթը տեղեկացնում է, որ օրեր առաջ Ստամբուլի Գումգափու թաղամասում մի խումբ ադրբեջանցիների կողմից մի հայ երիտասարդ է ծեծի ենթարկվել։ Երիտասարդի մայրը թերթին տեղեկացրել է, որ ադրբեջանցիները սկզբում հարցեր են տվել ղարաբաղյան հակամարտության մասին ու թեև ստացել են «նման հարցերով չենք հետաքրքրվում» պատասխանը, անցել են գրոհի, փոխանցում է ermenihaber-ը։
Խմբակային ծեծի տեսանյութը սոցցանցերում տարածել են հենց իրենք՝ ադրբեջանցիները։
Հայտնի է դարձել, որ նույն թաղամասում վերջին օրերին նմանատիպ հարձակումների թիրախում են հայտնվել նաև 50-ն անց 2 այլ հայեր։ Իսկ մի հայ կնոջ պատկանող խանութում ադրբեջանցիները ծեծել են աշխատակիցներին։
Նշվում է նաև, որ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ ստեղծված իրավիճակին լուծում տալու նպատակով հանդիպում է ունեցել Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայայի հետ։
https://www.youtube.com/watch?v=afdTVfI2kUA
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







