Ռուսաստանում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակի 5635 դեպք է հայտնաբերվել, վարակվածների 24,9 տոկոսի մոտ ախտանշաններ չկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Նշվում է, որ անցած օրվա ընթացքում ապաքինվել է 3079 մարդ, մահացել՝ 85-ը։
Այսպիսով, համաճարակի ամբողջ ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 818 120 դեպք է գրանցվել, որոնցից գրեթե 13,5 հազարը մահացել է, 603 հազարը բուժվել է:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել էր COVID-19 կորոնավիրուսի նոր տեսակի բռնկում: ԱՀԿ-ն բոլոր երկրներին կոչ է արել միանալ վարակի դեմ պայքարին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







