Գագրայի հայկական եկեղեցում խաղաղ ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն հայ ժողովրդի՝ ընդդեմ Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանի սադրանքի և ՌԴ-ում ադրբեջանական ահաբեկչության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Անահիտ Քեշիշյանը։
Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՀՀ համար անհասկանալի պատճառով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով՝ հետ շպրտվել:
Ընդհանուր առմամբ, սահմանային ակտիվ սրացումները շարունակվել են մինչև մինչև հուլիսի 16-ը։ Հայկական կողմը հակառակորդին պատճառել է մարդկային ու նյութական վնասներ, խոցել է հակառակորդի 14 ԱԹՍ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







