Վրաստանում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հայտնաբերվել, հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Ըստ կայքի տվյալների՝ մինչ այս Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 1137 դեպք։ Ապաքինվել է ևս 2 հիվանդ, բուժվածների ընդհանուր թիվը 922 է։
Դրա հետ մեկտեղ՝ Վրաստանի 41 քաղաքացի բուժման է տեղափոխվել արտասահմանից:
Նոր կորոնավիրուսից երկրում մահացել է 16 հիվանդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 6 439 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 326:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







