Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հարավում տեղակայված ռազմաբազայում պայթյուններ են որոտացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի անվտանգության մարմիններին:
Հաղորդվում է, որ պայթյունների պատճառ են դարձել ծայրահեղ շոգը և ռազմամթերքի պահման սխալ պայմանները:
Անվտանգության մարմինների տվյալներով՝ 2 պայթյուն է որոտացել:
Բաղդադում ցերեկային ջերմաստիճանն արդեն մի քանի օր է՝ չի իջնում 50 աստիճանից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







