Գերմանիայի գիտնականները ուսումնասիրել են կորոնավիրուսների բռնկման պատճառները Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայում մսամթերքի վերամշակման գործարանում և եզրակացրել, որ գործարանում կորոնավիրուսի տարածումը տեղի է ունեցել ավելի քան ութ մետր հեռավորության վրա։ Այս մասին ասվում է Հելմհոլցցի վարակիչ հիվանդությունների կենտրոնի (ՀԶԻ) կայքում տեղադրված մամլո հաղորդագրության մեջ, որը հղում է անում «ՌԻԱ նովոստի»-ն։
Խոսքը վերաբերում է կորոնավիրուսի բռնկմանը Գյերսլոուի շրջանում գտնվող մսամթերքի վերամշակման կոնցեռնում, որտեղ տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ վարակվել է ավելի քան 1,5 հազար աշխատող: Ինչպես հինգշաբթի օրը հայտնել է Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա առողջապահության նախարար Կարլ-Յոզեֆ Լումանը, ընդհանուր առմամբ, մսամթերքի գործարանում COVID-19-ի ալիքի բռնկման հետևանքով վարակվել է ավելի քան 2000 մարդ։
Գործարանում COVID-19- ի տարածումը տեղի է ունեցել շրջանառվող օդով սառեցվող սենյակում։
«Մեր ուսումնասիրությունը ներկայացնում է կորոնավիրուսի վարակի տարածումը աշխատավայրում, որտեղ տարբեր գործոնների համադրությունը հնարավոր է դարձնում վիրուսի փոխանցումը համեմատաբար երկար հեռավորությունների վրա: Կարևոր հարց է առաջանում է, թե որ պայմաններն են թույլ տալիս կորոնավիրուսին տարածվել ավելի մեծ տարածությունների վրա»- ասել է Բելանշվիգի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր և HZI հետազոտական խմբի ղեկավար Մելանի Բրինկմանը:
Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ ցածր ջերմաստիճանը և թարմ օդի անբավարար մատակարարումը նպաստում են կորոնավիրուսի տարածմանը երկար տարածությունների վրա։
«Շատ հավանական է, որ այս գործոնները որոշիչ դեր ունենան ամբողջ աշխարհում մսամթերքի և ձկների վերամշակման գործարաններում բռնկումների առաջացման մեջ: Ստացվում է այնպես, որ 1,5-ից 3 մետր հեռավորությունը գործարանային պայմաններում բավարար չէ վարակի փոխանցումը կանխելու համար», — շեշտել է պրոֆեսոր Ադամ Գրունդհոֆֆը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







