- Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 43 կրակոց՝ https://bit.ly/2E50PVW
- Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը՝ https://bit.ly/30ATOUE
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դիմումը։ ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում՝ ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից՝ https://bit.ly/3g4EsOo
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել՝ https://bit.ly/2ZWvvkZ
- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 439 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 35693-ի՝ https://bit.ly/2OLhYpV, Հայաստանում կորոնավիրուսից մահվան ևս 16 դեպք է գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 678-ի՝ https://bit.ly/39ihTDA
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, որ չնայած որոշակիորեն կայունացել է երկրում համաճարակային իրավիճակը, այնուհանդերձ դեռ վաղ է ասել, որ մենք հաղթահարել ենք համավարակը՝ https://bit.ly/3hkMMtQ
- ՄԱԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ զեկույցը՝ «Անհայտ կորած անձինք» բանաձևի իրականացման վերաբերյալ՝ https://bit.ly/2WHT2UD
- ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ապաէսկալացնել իրավիճակը՝ https://bit.ly/2ZSDdfD
- Պատգամավորները քննարկել են դրական միավոր ստացած, սակայն բուհեր չընդունված դիմորդների բողոքները՝ https://bit.ly/3fW7UWQ
- 2020 թվականի հուլիսի 3-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նշանակելով տուգանք 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ https://bit.ly/2ZRyJ95
- Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է բանակցային գործընթացի մասնակից բոլոր երկրների շահերից: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ https://bit.ly/2ONKJCb
- Belavia-ն հուլիսի 30-ից վերսկսում է ամենօրյա կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ՝ https://bit.ly/2WMLqjs
- Բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները շարունակել են ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիան՝ https://bit.ly/39ipKB2
- STARMUS աշխարհահռչակ փառատոնը կանցկացվի 2021-ին Հայաստանում՝ https://bit.ly/32MxhXq
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







