Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաքի Մարտիրոս Սարյանի պուրակը վերանորոգվում է:
Մասնավորապես նախատեսվում է անցկացնել ոռոգման նոր համակարգ, թարմացնել գազոնը, արդիականացնել լուսավորության ցանցը, տնկել նոր ծառեր, թփեր և ծաղիկներ, փոխել սալիկներն ու նստարանները։
Սա, ի դեպ, Երևանի քաղաքապետարանի ‹‹Ակտիվ քաղաքացի›› հարթակում հաղթած ծրագրերից է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







