Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:20

Ադրբեջանի գործողությունները տարածաշրջանային կոնֆլիկտ հրահրելուն է միտված․ Նահապետյան

Հուլիսի 12-ին՝ կեսօրից հետո, հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ ձեռնարկել է սադրիչ գործողություններ։

Ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

Հակառակորդը թիրախավորել է նաև հայկական բնակավայրերը՝ գնդակոծելով խաղաղ բնակչության տները։ Թշնամին կիրառում է հարձակողական ԱԹՍ-ներ, հրետանի, նշվում էր նաև տանկի կիրառման մասին։

Ադրբեջանի սանձազերծած ռազմագործողությունների նպատակի, հայ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և հայ-ադրբեջանական ռազմագործողությունների շուրջ հետագա զարգացումների մասին Armenia Today-ը զրուցել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։

-Պարոն Նահապետյան, հայ-ադրբեջանական սահմանին ռազմագործողությունների սանձազերծումն ի՞նչ նպատակ է հետապնդում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Ադրբեջանը ռազմագործողություններ սանձազերծել Տավուշի ուղղությամբ, այն դեպքում, երբ կոնֆլիկտի մեջ է Արցախի հետ։

-Ադրբեջանի սադրիչ գործողութուններն ուղղված են ինքնիշխան պետութան դեմ։ Ադրբեջանը Հայաստանի դեմ է սանձազերծել ռազմական գործողությունները, քանի որ եթե այդ գործողությունները բնորոշվի Հայաստանի դեմ որպես ագրեսիա, ապա Հայաստանի իշխանությունները կարող են դիմել ռազմական դաշնակից ՀԱՊԿ անդամ երկրներին օժանդակության համար։

Հաշվի առնելով, թե ինչպես սկսվեցին գործողությունները Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին (օրը ցերեկով ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենան ներխուժեց հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք՝ սադրելով ռազմական գործողություններ) կարող ենք ասել, որ Ադբեջանի նպատակը տարածաշրջանում լայնամասշտաբ ռազմական կոնֆլիկտ հրահրելն է։

Այն, ինչ կատարվում է այս երեք օրերին, ներառյալ զոհերը՝ երկու կողմից, ապա կարող ենք ասել՝ դա տարածաշրջանային կոնֆլիկտ հրահրելուն է միտված, և դա տեղավորվում է այն տեկտոնիկ գործընթացների մեջ, որով փորձ է արվում կոնֆլիկտի մեջ ներքաշել Թուրքիային և Ռուսաստանին։

-Ադրբեջանը թիրախավորում է ոչ միայն հայկական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։ Ո՞րն է բնակավայրերը թիրախավորելու նպատակը, ի՞նչ խնդիր է այսկերպ փորձում լուծել հակառակորդը։

-Հայ-ադրբեջանական սահմանին սադրանք հրահրելով՝ Ադրբեջանը փորձում է լուծել իր երկրում հավաքների արգելքին՝ ընդդիմախոսությանը վերաբերող, և այլ հարցեր։ Չմոռանանք, որ օրեր առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ի աշխատակիցներ են խուզարկվել ու ձերբարկալվել, ձերբակալվել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը։ Հայկական բնակավայրերը ռմբակոծելով՝ հակառակորդը փորձում է հայկական կողմին ամբողջությամբ ներքաշել ռազմական գործողությունների թատերաբեմ։

Երբ քաղաքացիական բնակչությանն են սպառնում, անօդաչու թռչող սարքեր կիրառում ու գնդակոծում քաղաքացիական բնակավայրերը, ապա ստիպում են մտնել լայնածավալ գործողությունների տիրույթ։

Սկզբունքորեն չի բացառվում, որ սա լայնածավալ տարածաշրջանային կոնֆլիկտի նախերգանքն է։ Ադրբեջանը երբևիցե Հայաստանի ուղղությամբ այս բնույթի գործողություններ չի իրականացրել։

Ադրբեջանը 2005 թվականին Տավուշի մարզում փորձում էր Ջողազի ջրամբարի պոմպակայանը վերցնել՝ հայկական գյուղերը զրկելով ջրից։ Այդ ժամանակ մոտ մեկ ամիս բավական լուրջ բախումներ եղան, բայց այդ բախումները զուտ տեղային նշանակություն ունեին, որովհետև Ադրբեջանը կոնկրետ խնդիր էր լուծում ռազմական առումով, իսկ հիմա կատարվող գործողություններն իր մեջ քաղաքական ու աշխարհաքաղաքական նշանակության տարրեր են պարունակում։

-Հակառակորդը կիրառում է նաև հարձակողական ԱՍԹ-ներ, հրենատի ու տանկ։ Ի՞նչպես կգնահատենք այս հանգամանքը։

-Ապրիլյան պատերազմից հետո մենք նման տեսակների զինտեխնիկայի կիրառություն չենք ունեցել։ Ապրիլյան պատերազմի ժամանակ լայնամաշստաբ գործողություններ էին իրականացվում, հստակ մարտական խնդիր կար, բայց չմոռանանք, որ այդ գործողությունները Բաքուն հիմնավորում էր Արցախը որպես Ադրբեջանի մաս կազմող իրողությունների շրջանակներում՝ նշելով, որ ազատագրում է հայկական զինուժի կողմից «օկուպացված» տարածքները։ Տավուշի ուղղությամբ իրականացվող գործողությունների տրամաբանությունն այլ է, այս դեպքում գործողություններն իրականացվում են ինքնիշխան պետության դեմ։

-Ի՞նչ զարգացումներ սպասել։ Արդյոք լոկալ բախումների աշխարհագրությունը կփոխվի՞։ Արցախա-ադրբեջանական սահամանին ի՞նչ զարգացումներ ակնկալել։

-Զարգացումներ կարող ենք ակնկալել և՛ Նախիջևանի ուղղությամբ, և՛ արցախա-ադրբեջանական սահմանի ուղղությամբ։ Եթե Ռուսաստանի Դաշնության, Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդ երկրներից, ՄԱԿ-ից ու ՀԱՊԿ-ից բավականին խիստ միջամտություն չլինի, ապա այս գործողությունները հնարավոր է՝ ավելի լայնածավալ ու տարողունակ դառնան, և երկու կողմերն օգտագործեն իրենց ռազմական ողջ հզորությունը։

Վտանգ կա, որ սա կարող է լայնածավալ գործողությունների վերածվել, եթե միջազգային հանրության և տարածաշրջանում կենսական շահեր ու կշիռ ունեցող պետությունների կողմից կտրուկ քայլեր չձեռնարկվեն դադարեցնելու այս գործողությունները։

Վարդուհի Մկրտչյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+