Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:35

ԵՄ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի

ԵՄ արտաքին գործերի նախարարները չեն բացառում Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը Արեւելյան Միջերկրականում էներգակիրների հետախուզության հետ կապված «Հունաստանի եւ Կիպրոսի ինքնիշխան իրավունքների խախտման» պատճառով, հայտնում է Euronews-ը:

Երկուշաբթի Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, որը կորոնավիրուսի ժամանակահատվածում առաջին անգամ առերես ձեւաչափով է ընթացել, նշվել է, որ Թուրքիան նավեր է ուղարկել Միջերկրական ծովի շրջանում գազահորատման աշխատանքների համար: Կիպրոսի հայտարարությամբ՝ ինքն այդ շրջանի նկատմամբ էքսկլյուզիվ իրավունքներ ունի:

ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ժոզել Բորելը օգոստոսին պետք է ներկայացնի Թուրքիայի դեմ նպատակաուղղված միջոցառումների ցանկը, որոնք գործարկվելու են Հունաստանի եւ Կիպրոսի ինքնիշխան իրավունքների խախտման դեպքում: «Մենք կպատրաստենք հետագա համապատասխան միջոցառումների տարբերակներ, որոնք կարող են ընդունվել՝ ի պատասխան Անկարայի գործողությունների հետեւանքով առաջացած մարտահրավերների»,- նշել է Բորելը:

«Լայն կոնսենսուս է ձեռք բերվել լրացուցիչ միջոցառումների ցուցակը կազմելու հարցում, ինչը նշանակում է պատժամիջոցներ, որոնք ԵՄ-ին թույլ կտան արդյունավետորեն արձագանքել այն դեպքում, եթե Թուրքիան շարունակի իր հարձակողական եւ բռնի գործողությունները»,- նիստի արդյունքներն է մեկնաբանել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը:

Հանդիպմանը միաժամանակ աջակցություն է ստացել Բորելի գաղափարը, որով նախատեսվում է «լարվածության թուլացման եւ Եվրամիության ու Թուրքիայի միջեւ փոխըմբռնման հասնելու հետագա ուղիների ուսումնասիրում»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+