Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 05:17

Թրամփին պարտավորեցրել են բացահայտել իր հարկային հայտարարագրերը

ԱՄՆ Գերագույն դատարանը վերջակետ դրեց Միացյալ Նահանգների ամենաաղմկահարույց դատավարություններից մեկին: Գրեթե երկու տարի տեւած լսումներից հետո դատարանը համաձայնեց Նյու Յորքի դատախազության պահանջների հետ՝ նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցնելով հրապարակել վերջին 9 տարվա իր հարկային հայտարարագրերը: Միևնույն ժամանակ Վաշինգտոնը վստահ է, որ մոտ ապագայում այդ փաստաթղթերը չեն հրապարակվելու, հայտնում է BBC-ն:
Համաձայն Նյու Յորքի նահանգի փաստաբան Սայրուս Վենսի ներկայացրած դատական հայցի՝ Թրամփի հարկային գործերը վարող Mazars LLP նյույորքյան հաշվապահական ընկերությունը, ինչպես նաև երկու բանկեր՝ Deutsche Bank-ը եւ American Capital One-ը, պարտավոր են բացահայտել հարկային հայտարարագրերը, պարտքերի, վարկերի եւ այլ տվյալներ ինը տարվա ընթացքում Դոնալդ Թրամփի ֆինանսական օպերացիաների վերաբերյալ։

Այդ տվյալները պետք է օգնեն երկու կնոջ գաղտնի վճարումների հետաքննությանը, որոնք պնդում են, որ կապի մեջ են եղել Թրամփի հետ և զգալի գումարներ են ստացել լռության համար։
Թե՛ բանկերը եւ թե՛ Mazars հաշվապահական ընկերությունը հայտարարել են, որ ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումից հետո նրանք պատրաստ են տրամադրել իրենց տրամադրության տակ եղած բոլոր ֆինանսական փաստաթղթերը:

Գերագույն դատարանի յոթ դատավոր հանդես է եկել Թրամփի հարկային փաստաթղթերի բացահայտման օգտին: Երկուսը դեմ է քվեարկել: Համագումարի երեք հանձնաժողովների կողմից Սպիտակ տան ղեկավարի դեմ ուղղված մեկ այլ դատական գործընթաց պահանջում է նաեւ ԱՄՆ նախագահի եւ նրա ընկերությունների հարկային փաստաթղթերի բացահայտումը։

Գերագույն դատարանը մերժել է օրենսդիրներին՝ այդ որոշումը կայացնելու իրավունք տալով ստորին ատյաններին: Այդպես, այս տարվա նոյեմբեր ամսվա ընտրություններից առաջ Կոնգրեսը չի կարողանա ծանոթանալ Թրամփի հարկային փաստաթղթերին:

Դոնալդ Թրամփը ԱՄՆ առաջին նախագահն է դարձել վերջին 50 տարվա ընթացքում, որն ընտրություններից հետո հրաժարվեց բացահայտել իր հարկային հայտարարագրերը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+