Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ հնարավոր է՝ այս տարի լոնդոնյան հայտնի մարաթոնը չեղյալ հայտարարվի, փոխանցում է telegraph-ը։
Կազմակերպիչները նշում են, որ ոչ միայն այս տարի կչեղարկվի մարաթոնը, այլև կարող է անհնարին լինել 2021 թվականի ապրիլին միջոցառումն անցկացնել։
Telegraph Sport-ը հաղորդում է, որ հաջորդ հոկտեմբերն արձանագրվել է որպես այլընտրանքային ամսաթիվ, եթե Covid-19-ը հաջորդ տարվա ապրիլին մարաթոնի մեկնարկը դարձնի անհնարին:
Նաև քննարկվում է 2021 թվականի մարաթոնի անցկացման հնարավորությունը երկու օրվա ընթացքում, ինչը կարող է թույլ տալ մասնակցել բոլոր նրանց, ովքեր բաց կթողնեն այս տարին:
https://www.instagram.com/p/CCbrMBfDHW5/?igshid=dqdbb3byz6uw
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







