Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների վերաբերյալ մամուլում հնչող անունների 99 տոկոսը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլում արդեն ՍԴ դատավորի թեկնածուների անուններ են շրջանառվում՝ Գագիկ Ջհանգիրյան, Կարեն Անդրեասյան:
«Այո, քննարկվում են, բայց պետք է սպասենք, տեսնենք՝ կառավարությունը, նախագահը, ինչպես նաև ԲԴԽ-ն (Դատավորների ընդհանուր ժողովն է առաջադրում — խմբ․) ինչ թեկնածուներ կառաջարկեն: Անունների հետ կապված, բացի մամուլի տեղեկություններից ես այլ տեղեկություններ չունեմ: Մենք թեկնածուների անունների 99 տոկոսը մամուլից ենք իմանում, և չեմ կարծում, որ նրանք կարող են ռեալ թեկնածու լինել»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Անդրադռնալով ՄԻԵԴ-ի երեկվա որոշմանը, որով մերժվել է ՍԴ արդեն նախկին երեք անդամների և Հրայր Թովմասյանի «միջանկյալ միջոց» կիրրառելու դիմումը՝ Սիմոնյանը նշեց, որ ակնկալիք էլ չունեին՝ այս որոշման հետ կապված որևէ միջազգային կառույց հակառակ դիրքորոշումը կցուցաբերի:
https://www.facebook.com/armeniatodayarm/posts/786550182131622
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







