Թուրք զինվորականները սկսել են ամերիկյան արտադրության F-16 և F-4 կործանիչների դեմ C-400 զենիթահրթիռային համակարգերի նոր փորձարկումները, РИА Новости-ի փոխանցմամբ հայտնում է Fighter Jets World-ը։
Ըստ գործակալության տեղեկությունների՝ փորձարկումները սկսվել են հուլիսի 4-ին և կտևեն մինչև նոյեմբերի 26-ը: Փորձարկումներն անցկացվում են Անկարայի մոտակայքում գտնվող Մյուրթեդ ավիաբազայում։
Պարբերականը նշում է, որ եթե փորձարկումներ սկսվեն, կնշանակի Թուրքիան անտեսել է հնարավոր պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի նախազգուշացումները։
Իր հերթին ТАСС գործակալությունը, վկայակոչելով թուրքական պաշտպանական արդյունաբերությանը մոտ կանգնած իր աղբյուրին, հայտնել է, որ Թուրքիան դեռևս 2019 թվականի նոյեմբերին է C-400-ի փորձարկումներն իրականացրել ամերիկյան արտադրության F-16 կործանիչների դեմ։
«Այո՛, նման փորձարկումներ իսկապես անցկացվել են անցյալ տարվա նոյեմբերին», — նշել է գործակալության աղբյուրը:
Ռուսական կողմն էլ դեռևս 2017-ի սեպտեմբերին էր հայտնել Թուրքիայի հետ Ս-400-ի մատակարարման պայմանագիր կնքելու մասին։ 2,5 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակներում մատակարարումները սկսվել են 2019 թվականի հուլիսին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







