Մարտի 16-ից մինչեւ արտակարգ դրության ավարտը անձնագրի ժամկետը լրանալու պարագայում՝ անձնագրերը կհամարվեն վավեր։
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ կապված անձնագրերի վավերականության հետ։
Համաձայն դրա՝ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում կիրառվող սահմանափակումների պատճառով, մարտի 16-ից մինչեւ արտակարգ դրության ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի վավերականության ժամկետը լրանալու պարագայում ՀՀ պարետի ցուցումով անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր, սակայն ոչ ավելի՝ քան արտակարգ դրության ավարտից հետո 30-րդ օրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







