Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 04:43

Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ Ազգային հերոս, ազատամարտիկ Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. նա կդառնար 59 տարեկան:

Ջիվան Աբրահամյանը ծնվել է Երևանում: Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, ստացել սպայի կոչում, պարգևատրվել «Արիության համար» մեդալով: Վերադառնալով Հայաստան` 1989 թվականին Ջիվան Աբրահամյանն անդամագրվել է կամավորական շարժմանը:

Մասնակցել է Երասխի, Տավուշի մարզի հայկական գյուղերի, Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին:

1990 թվականին, երբ ստեղծվեց Հատուկ գունդը, Ջիվան Աբրահամյանը նշանակվեց գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի հրամանատար: Մարտական մկրտությունը Ջիվանի վաշտը ստացավ 1991 թվականի փետրվարին` Կոռնիձորի պաշտպանության ժամանակ:

1991 թվականի ապրիլի վերջին, երբ սկսվում է «Օղակ» գործողությունը, ՀՀ պաշտպանության պետական կոմիտեն Տավուշի մարզ է ուղարկում իր ներկայացուցիչներին` իրավիճակը կարգավորելու և ԽՍՀՄ ՆԳՆ ու ադրբեջանական ՕՄՕՆ-ից հայկական բնակավայրերը պաշտպանելու նպատակով: Այնտեղ է ուղարկվում նաև Ջիվան Աբրահամյանի առաջին վաշտը և Հատուկ գնդի հետախուզական խումբը` Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

Ջիվան Աբրահամյանի վաշտը հաջողությամբ մասնակցում է Պառավաքարի, իսկ այնուհետև Շահումյանի պաշտպանությանը:

Շահումյանում ծանր իրավիճակ էր: Հուլիսի 17-ին ադրբեջանական գրոհայինները հարձակվեցին բոլոր ուղղություններով:

Համառ դիմադրությունից հետո որոշվեց նահանջել դեպի Վերինշեն և այնտեղից շարունակել դիմադրությունը: Քննարկելով ստեղծված իրադրությունը՝ Շահումյանի պաշտպանության ղեկավար Շահեն Մեղրյանի հետ տղաները որոշեցին կռվել մինչև վերջ և ոչ մի դեպքում չհանձնել Վերինշենը:
Հուլիսի 20-ին հակառակորդը նորից հարձակվեց: Ջիվանի վաշտի մարտիկներն ամրացան գյուղ տանող ճանապարհի մերձակա բարձունքներում: Սկզբում գրոհեցին խորհրդային բանակի ուղղաթիռները` փորձելով դեսանտի իջեցման համար ապահով վայր ընտրել, ինչը, սակայն, նրանց չհաջողվեց ողջ օրվա ընթացքում: Մութն ընկնելուն պես` ուղղաթիռները հեռացան:

Լուսադեմին մարտը վերսկսվեց: Հատուկ գնդի հրամանատարի նախկին տեղակալ Սամվել Եղիազարյանը մանրամասնորեն նկարագրել է այն.

«Լուսադեմին Ջիվանը, Կոլյան (Նիկոլայ Հայրապետյանը) և Վարդանը (Վարդան Տերտերյանը) դիրքավորվեցին բլրի լանջին, իսկ մյուսները` իրարից 10-12 մետր հեռավորությամբ, գրավեցին տարբեր դիրքեր: Բլրի գոգավորությունն այնպիսին էր, որ դիրքավորված ժամանակ տղաները միմյանց չէին տեսնում:

Քիչ անց հեռվում երևաց թշնամու առաջի զրահատեխնիկան: Առանց վայրկյան կորցնելու Արմենը զեկուցեց Ջիվանին: Նա կարգադրեց պատրաստ լինել և սպասել իր հրամանին: Հրամանը առաջին կրակոցն էր լինելու:

Մի քանի րոպե անց Ջիվանի առաջին կրակոցից խոցվեց առջևից եկող զրահամեքենան: Նկատելով նռնականետի թողած կրակի հետքը` հակառակորդի զրահամեքենաները գնդացրային ուժգին կրակ բացեցին այդ ուղղությամբ:

Հաջորդեց Ջիվանի երկրորդ, այնուհետև երրորդ կրակոցը: Աջ թևում դիրքավորված դասակի հրամանատար Էդիկ Բաբայանը գնդացրով շարքից հանեց հակառակորդի ևս մեկ զրահամեքենա և թշնամին սկսեց նահանջել: Արմենի դասակի տղաները, անընդհատ կրակելով, հետապնդում էին թշնամուն: Երբ մարտն ավարտվեց, բոլորը վազեցին այնտեղ, որտեղ դիրքավորվել էին Ջիվանն ու նրա ընկերները: Տղաները զոհվել էին…»:

Նույն օրը երեկոյան Ջիվան Աբրահամյանի, Նիկոլայ Հայրապետյանի և Վարդան Տերտերյանի աճյունները ուղղաթիռով տեղափոխեցին Երևան:

1996 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով Ջիվան Աբրահամյանին հետմահու շնորհվեց ՀՀ Ազգային հերոսի բարձրագույն կոչում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+