Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:06

ԱՀԿ-ն հետաքրքրվել է կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետաքրքրվում է կորոնավիրուսի ռուսաստանյան պատվաստանյութով: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք տեղյակ ենք, որ անցկացվում են ավիֆավիրի (կորոնավիրուսի դեմ պատրաստուկի) փորձարկումներ: Անցնում են դեղամիջոցի երկու կամ երեք թեստ, այնպես որ, մենք սպասում ենք արդյունքներին: Սակայն, բացի դրանից, մենք նույնպես շահագրգռված ենք ռուսաստանյան պատվաստանյութով»,-ասել է Սումյա Սվամինաթանը։

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն արդեն հավանություն է տվել COVID-19-ի բուժման համար երկու պատրաստուկի՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի և «ԽիմՌար» ընկերությունների խմբի արտադրության «Ավիֆավիր»-ին, ինչպես նաև «Արեպլիվիր»-ին, որի արտադրությամբ զբաղվում Է «Պրոմոմեդ» ընկերությունը:

Սվամինաթանը հիշեցրել է, որ ԱՀԿ-ն ունի «Համերաշխության թեստերի» ծրագիր, որն ուղղված է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութերի և պատրաստուկների վերաբերյալ տվյալների փոխանակմանը: Նա նաև հույս է հայտնել, որ ռուսաստանցի գիտնականները կհամաձայնեն համագործակցել: Այժմ Ռուսաստանը «Համերաշխության թեստերին» չի մասնակցում: Գործակալության տվյալներով՝ ծրագրին չեն միացել նաև ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը և Ֆրանսիան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+