Ռուսաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակման 6611 դեպք է գրանցվել, մահացել է 135 մարդ, հիվանդանոցներից դուրս է գրվել 3579-ը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով օպերատիվ շտաբին:
Նախօրեին հաղորդվել էր 6736 նոր հիվանդների և 134 զոհերի մասին:
Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է COVID-19 վարակի 687 862 դեպք, որոնցից 454 329-ը բուժվել են, 10 296-ը մահացել են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







