Կորոնավիրուսի պանդեմիայի երկրորդ ալիքը չի կարող գալ: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը։
«Վստահություն, որ երկրորդ ալիքը կգա, չկա», — ասել է նա:
Ռայանը «սպեկուլյացիաներ» է անվանել պանդեմիայի երկրորդ ալիքի մասին ենթադրությունները։ «Այդ հիվանդության հենց սկզբից շատ շահարկումներ եղան այն մասին, թե ինչ կլինի, երբ սեզոնը փոխվի», — պարզաբանել է նա ՝ հավելելով, որ «միշտ դժվար է կանխատեսել, թե ինչ տեղի կունենա նոր վիրուսի հետ»: Ըստ նրա՝ «նոր ալիքի պոտենցիալը հիմնված է այն ըմբռնման վրա, որ դա շնչառական վիրուս է», իսկ նման վիրուսները «հակված են սեզոնային բնույթ կրել»:
Ինչպես ընդգծել է փորձագետը, հիվանդացության ներկայիս աճը շատ երկրներում պետք է դիտարկել ոչ թե որպես երկրորդ ալիք, այլ «որպես համաճարակի երկրորդ պիկ», քանի որ «վիրուսը բավականաչափ ճնշված չէր դրա կրկնակի փոխանցումը կանխելու համար»:
Այդ կապակցությամբ Ռայանը կոչ է արել բոլոր երկրներին պայքարել վիրուսի դեմ հիմա, ինչը «հնարավոր է՝ թույլ կտար խուսափել վատագույնից երկրորդ ալիքի ժամանակ»: «Եթե ստիպված լինենք պայքարել երկրորդ ալիքի դեմ, ապա մենք դա կանենք», — ասել է նա ՝ ընդգծելով, որ այդ պայքարն ավելի արդյունավետ կլինի, եթե «դասեր քաղվեն առաջին ալիքից»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







