Իտալիայի առողջապահության նախարարության որոշմամբ կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանված սահմանափակումները կհանվեն 14 երկրների համար, որոնք չեն մտնում ԵՄ-ի մեջ, ներառյալ Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Չերնոգորիան, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Հարավային Կորեան, Ուրուգվայը եւ Թաիլանդը, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Համաձայն Իտալիայի առողջապահության նախարարության վեբ-էջում հրապարակված տեղեկատվության՝ Իտալիան զգուշավոր ճանապարհ է ընտրել սահմանափակումների վերացման ֆոնին: Երկիրն ուժի մեջ է թողնում շենգենյան գոտու սահմաններից դուրս ժամանած մարդկանց ինքնամեկուսացման և առողջության հսկողության միջոցառումները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







