Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 04:38

[Լուսանկարներ] Կապանը կունենա Հանրապետությունում ամենաերկար զիփլայնը

Հայաստանում, համավարակով պայմանավորված, զբոսաշրջության ոլորտում բազմաթիվ ծրագրեր հետաձգվեցին, որոշները չեղարկվեցին: Չնայած դժվարություններին` Սյունիքի մարզի Կապան քաղաքում հետաքրքիր նախաձեռնություններ են կյանքի կոչվում: Մասնավորապես աշխատանքներ են իրականացվում, որպեսզի Կապանը էքստրիմի սիրահարների համար դառնա հետաքրքիր: Մոտ ժամանակներս ավարտին կհասցվեն Կապանում զբոսաշրջային ոլորտում 2020 թվականին խոշոր ծրագրերից մեկի աշխատանքները: Մասնավոր հատվածի ներդրումների արդյունքում Կապանը կունենա աննախադեպ երկարությամբ զիփլայն: Այն երկար է Ենոքավանի (750 մ) և Երևանի (մոտ՝ 870 մ) զիփլայններից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նախագծի ինժեներ Գեղամ Միրոյանը նշել է, որ մի քանի օրից կկատարվեն վերջնական փորձարկումները:

«Այս զիփլայնի մեկ կետից մինչև մյուս կետը ուղիղ գծով 1080 մետր է: Գետնից ճոպանի ամենաբարձր կետը գերազանցում է 160 մետրը: Այն անցնում է քաղաքի վրայով: Այսինքն` զբոսաշրջիկն անցնելու է շենքերի վրայով:

Հիմնականում զիփլայնները բնության գրկում են լինում, սա քաղաքի մեջ է, քաղաքի վրայով է անցնում: Այս զիփլայնը դրանով նույնպես աննախադեպ է»,- ասաց Գեղամ Միրոյանը:

Զիփլայնի կառուցման աշխատանքները մեկնարկել են անցած տարվա սեպտեմբերի վերջին: Թղթաբանությունից մինչև վերջնական արդյունք ամիսներ շարունակ հետևողական աշխատանքի շնորհիվ այն արդեն պատրաստ է: Գեղամ Միրոյանը նշեց, որ հիմա վերջնական փուլում են:

«Անվտանգության առումով կարող եմ ասել, որ խնդիր չկա: Աշխատանքները կատարվել են ամենաբարձր մակարդակով: Այցելուների հետ տեղում աշխատանք կկատարվի, կլինի հրահանգավորում: Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա այն քննարկման փուլում է»,- ասաց Գեղամ Միրոյանը:

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն էլ հայտնել է, որ աշխատանքները գրեթե ավարտական փուլում են․ այն շատ գրավիչ կլինի էքստրիմը սիրող զբոսաշրջիկների համար։

«Այս նախաձեռնությունը մեծ նշանակություն կունենա Կապանի համար. վստահաբար մեր համայնքը զբոսաշրջիկներին այլ կողմից կներկայանա, այցելուների նոր հոսք կապահովվի: Ցավոք, համավարակով պայմանավորված, ծրագրերը փոխվեցին, սակայն չենք հուսահատվում, մենք և մասնավոր հատվածը շարունակում ենք աշխատել ու պատրաստվել»,- ասաց Կապան համայնքի ղեկավարը:

Նա տեղեկացրեց, որ Կապանում ևս մեկ զիփլայն է լինելու, այս անգամ բնության գրկում՝ անտառային հատվածում: Այս ուղղությամբ ևս գործընթացներն առաջ են գնում, օրերս ավագանու օրակարգում այդ նպատակով հողատարածքի օտարման հարցն էր ներառված:

«Զբոսաշրջության զարգացման տեսանկյունից մեծ հույսեր ունենք՝ կապված օդանավակայանի վերաբացման հետ: Դրանից բացի, ինչպես գիտեք, հիմնանորոգվում է Տաթև-¬Կապան ավտոճանապարհը: Այս տարի պետական միջոցներով հիմնանորոգվում է դրա 12.5 կմ հատվածը, հաջորդ տարի՝ 17.5 կմ-ը: Սա նույնպես կարևոր ենթակառուցվածք է և զարկ կտա տուրիզմի զարգացմանը», -ասաց համայնքի ղեկավարը:

Գևորգ Փարսյանը նշեց, որ քաղաքի բարեկարգման, համայնքին նոր տեսք տալու ուղղությամբ աշխատանքները չեն կանգնում: Իրենք ամեն ինչ անում են, որ քաղաքն ավելի գրավիչ դառնա հյուրերի համար: Նախատեսվում է այգիների վերանորոգում, հանգստյան նոր միջավայրի ստեղծում: Կապանում սպասում են երկրում համաճարակային իրավիճակի բարելավմանը, որպեսզի հետաձգված ծրագրերը նույնպես սկսեն կյանքի կոչել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+