Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա) օդանավակայաններին հաղորդում է ուղարկել օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը երկարացնելու մասին, գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով գերատեսչության հեռագիրը:
Համաձայն տեղեկատվության՝ Ռուսաստանի Դաշնություն օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի ժամանակավոր սահմանափակումը գործում է մինչև ընթացիկ տարվա հուլիսի 31-ի տեղական ժամանակով ժամը 23:59-ը:
Արգելքը տարածվում է նաև արտասահման ռուսաստանցիների մեկնելու վրա։ Նման հեռագրեր գերատեսչությունը օդանավակայաններ է ուղարկում ամեն ամիս՝ COVID-19-ի տարածման ֆոնին երկրի կառավարության կողմից միջազգային չարտերային և կանոնավոր չվերթների կասեցման պահից:
Ներկայացուցչի խոսքով՝ միջազգային չվերթներ բացելու մասին որոշման վաղաժամկետ ընդունման դեպքում ռուսական օդանավակայանները և ավիաընկերությունները կստանան համապատասխան հեռագրեր:
ՌԴ-ն ապրիլի 4-ից ամբողջությամբ դադարեցրել է միջազգային ավիահաղորդակցությունը։ Բացառություն են կազմել միայն դեպի արտահանման չվերթները, որոնցով երկրի քաղաքացիներին վերադարձնում են հայրենիք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







