Ռուսաստանում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը կազմել է 6 719, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի երկրի օպերատիվ շտաբին:
Այսպիսով, այս ցուցանիշը արդեն չորս օր է, ինչ պահպանվում է 7 000-ից ցածր:
Շտաբի տվյալներով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 641 156-ի։ Նախորդ օրվա ընթացքում մահացել է 93 հիվանդ, մահվան ելքերի ընդհանուր թիվը՝ 9 166: Օրական աճը չորս օր է չի գերազանցում 1,1%-Ը։
Կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժված հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է 4 343-ով, ընդամենը Ռուսաստանում արդեն ապաքինվել է 403 430 մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







