Ֆրանսիայում հայտնի բնապահպան և քաղաքական գործիչ, «Եվրոպա, բնապահպանություն, Կանաչներ» կուսակցության ցուցակի առաջնորդ Ժաննա Բարսեղյանը, հավաքելով ձայների 42,5 տոկոսը, ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ։ Այս մասին հայտնում է Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը:
Ժաննե Բարսեղյանը 39 տարեկան է, ծնվել է Փարիզում։ 2002թ. տեղափոխվել է Ստրասբուրգ, որտեղ ուսումնասիրել է ֆրանս-գերմանական օրենսդրությունը։ Մասնակցել է բազմաթիվ բնապահպանական նախագծերին:
Ժաննա Բարսեղյանը 1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետության օրոք ՀՀ խորհրդարան ընտրված առաջին երեք կանանցից մեկի՝ Պերճուհի Բարսեղյանի ծոռնուհին է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







