Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:47

Փայլանը Վանի «Սուրբ կույսեր» մենաստանի պահպանման հարցը բարձրաձայնել է Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը «Սուրբ Կույսեր» հայկական մենաստանի հարցը  բերել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) օրակարգ։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Վանի Գյուրփընար շրջանի Աքբոյու թաղամասում գտնվող «Սուրբ Կույսեր» վանական համալիրը շարունակում է թիրախ լինել գանձախույզների համար և շարունակաբար ավերվել։ Հայ պատգամավորը հիշեցրել է, որ 16-րդ դարի կառույց համարվող այս համալիրը ժամանակին շուրջ 300 կույսերի է ապաստան տվել և տարածաշրջանում կարևոր կրթական կենտրոն է եղել։

«Նաև ճարտարապետական տեսակետից կարևոր նշանակություն ունեցող այս կառույցը ցավոք տարիներ շարունակ լքվածության և գանձախույզների վանդալիզմի հետևանքով արդեն գրեթե լիովին ոչնչացման եզրին է։

Գանձախույզների գործունեության և իշխանությունների անտարբերության հետևանքով Վանի և շրջակայքի պատմամշակութային կոթողները ավերվում են», — նշել է պատգամավորը։

Փայլանը ներկայացրել է հարցադիմում՝ ակնկալելով մշակույթի և զբոսաշրջության նախարարի պատասխանը։ Պատգամավորը փորձել է պարզել, արդյոք Թուրքիայի իշխանությունները պատրաստվու՞մ են վերականգնել «Սուրբ կույսեր» վանական համալիրը։ Նա ներկայացրել է հետևյալ հարցերը․

«1․ Պարզվե՞լ է արդյոք, թե ովքեր են գանձ գտնելու նպատակով հորատումներ անում «Սուրբ կույսեր» մենաստանում և նրա շուրջը, նրանց դեմ իրավական գործընթաց հարուցվե՞լ է։

2․ Ինչու՞ Ձեր նախարարությունը պահպանության տակ չի առնում «Սուրբ կույսեր» մենաստանն ու Վան նահանգում գտնվող մյուս քրիստոնեական պատամական կառույցները։

3․ «Սուրբ կույսեր» մենաստանի վերակառուցմանն ուղղված որևէ աշխատանք ծրագրու՞մ եք:

4․ Կազմվե՞լ է արդյոք Վան նահանգում գտնվող և հայերի կողմից կառուցված մենաստանների, եկեղեցիների և մշակութային կառույցների ցուցակը։

5․ Հայերից մնացած մշակութային հետքերի ոչնչացումը մինչ օրս պետական քաղաքականություն է եղել։ Մտածու՞մ եք արդյոք որևէ փոփոխություն մտցնել այս քաղաքականության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+