Այսօր ԱԺ-ում քննարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Գոռ Գևորգյանը Ֆինանսների նախարար Արման Պողոսյանից հետաքրքրվեց՝թե արդյոք կադաստրային արժեքի որոշման հարցում կա՞ կոնկրետ մեթոդաբանություն, և այդ մեթոդաբանության արդյունքում գույքի շուկայական և կադաստրային գինը չե՞ն ունենա մեծ շեղումներ՝ հաշվի առնելով համավարակի առկայությունը և անշարժ գույքի շուկայում գների տատանողականությունը:
Պողոսյանը նշեց, որ Գույքահարկի փոփոխություններով առաջարկվող հարկման բազաները բարձր չեն, անշարժ գույքի շուկայական գները շարունակում են բարձր մնալ՝ գնահատված բազաների համեմատությամբ:
«15 ամիսների ընթացքում անշարժ գույքի գները աճել են և ներկայումս առանձապես անկում չի դիտվում, պարզապես գործարքների կրճատում է դիտվում »,-ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







