Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի 84 շրջաններում կորոնավիրուսի 7 176 նոր դեպք է հայտնաբերվել: Նրանցից 31,6% -ը չի ունեցել հիվանդության կլինիկական դրսևորումներ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Մոսկվայի օպերատիվ շտաբը։
Ըստ աղբյուրի, արձանագրվել է 154 մահվան ելք: Մեկ օրում Ռուսաստանում լիովին ապաքինվել է 12 393 մարդ։
Ընդհանուր առմամբ, այսօր Ռուսաստանի 85 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսի 606 881 դեպք: Ողջ ընթացքում արձանագրվել է 8 513 մահվան ելքեր, ապաքինվել է 368 822 մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






