Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 207 525-ի, մահվան ելքերը՝ 9742-ի, արձանագրվել է ապաքինման 166 427 դեպք: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
«Վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու 2573 նոր դեպք է հայտնաբերվել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 207 525-ի»,-ասել է առողջապահության և բժշկական կրթության նախարարության մամուլի քարտուղարը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ վերջին մեկ օրում, ցավոք, մահացել է 119 մարդ՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ Իրանում արդեն 9742 մարդ է մահացել:
Մամուլի քարտուղարի խոսքով՝ վարակվածների շրջանում ապաքինման 166 427 դեպք է գրանցվել։
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ 12 միլիոնանոց Ուհանում: ՉԺՀ-ի սահմաններից դուրս վարակման դեպքեր են հայտնաբերվել աշխարհի երկրների մեծ մասում, այդ թվում ՝ Իրանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







