Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 9,051,535 մարդ, ապաքինվածների թիվը` 4,841,948, մահվան ելքերի թիվը՝ 470,804: Այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքից։
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի 2,356,657 դեպք: Մահացել է 122,247 մարդ, ապաքինվել է 980,355 մարդ։
Երկրորդ տեղում Բրազիլիան է, այս երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1,086,990 դեպք, մահացել է 50,659 մարդ, վերականգնվել է 579,226 հիվանդ:
Այնուհետ հաջորդում է Ռուսաստանը՝ կորոնավիրուսի 584,680 հաստատված դեպք, մահացել է 8,111 մարդ, ապաքինվածների թիվը՝ 339,711:
Հնդկաստանում հաստատվել է կորոնավիրուսի 426,910 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 13,703, ապաքինվածների թիվը՝ 237,252:
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 304,331 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 42,632:
Այնուհետև հաջորդում է Իսպանիան. այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 293,352դեպք, մահերի թիվը 28,323 է:
Պերուում հայտնաբերվել է կորոնավիրուսի 254,936 դեպք, մահվան ելքերի թիվը 8,045 է, վերականգնվել է 141,967 հիվանդ:
Չիլիում հաստատվել է կորոյավիրուսաի 242,355 դեպք, մահացածների թիվը 4,479 է, հիվանդությունից առողջացածների թիվը 200,569 է։
Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 238,499 դեպք,մահացել է 34,634, ապաքինվել է 182,893 հիվանդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






