Ռուսաստանում վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 889 նոր դեպք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանում նոր կորոնավիրուսային վարակով վարակվածների ընդհանուր թիվը 576 952 է։
Վերջին մեկ օրում Ռուսաստանում ապաքինվել է 10 186 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 334 592-ի:
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահվան ելքերի թիվը մեկ օրում կազմել է 161, իսկ վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8 002։
Ընդհանուր առմամբ, ՌԴ-ում ներկայումս բուժումը շարունակում է 234 358 պացիենտ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







