Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հույս ունի, որ մինչև օգոստոս Ռուսաստանում նոր կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրադրությունը կբարելավվի, ինչը հնարավորություն կտա բացել ցամաքային սահմանը «Կազբեգի — Վերին Լարս» անցակետում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք բանակցություններ ենք վարում ռուսական կողմի հետ։ Սահմանի բացումը կախված է համաճարակաբանական իրավիճակից։ Լավ կլիներ, եթե մեզ հաջողվի Ռուսաստանի հետ սահմանը բացել օգոստոսին՝ ամռան վերջին», — ասել Է Աբաշիձեն։
«Կազբեգի-Վերին Լարս» անցակետը վրաց-ռուսական սահմանի միակ գործող անցակետն է։ Այն փակվել է մարտի 16-ից՝ նոր կորոնավիրուսային վարակի համաճարակի պատճառով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







