Գագիկ Ծառուկյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել վերջինիս գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանին, դատարանը հեռացել է խորհրդակցական ինքնաբացարկի միջնորդությունը քննելու։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Մենք գտնում ենք այս մակագրությունների կարգը միջդատական վարույթների հետ կապված, որ դատարանի նախագահն իր ցանկությամբ ընտրում է որևէ դատավորի և նրան մակագրում է գործը, գտնում ենք որ այս կարգն արդեն իսկ խախտում է արդար դատաքննության կարգը, որ դատավորի ընտրությունը պետք է տեղի ունենա պատահականության սկզբուքնով»,- ասաց պաշտպանը։
Սարգսյանը նշեց, որ այս պահին խնդիրը բարձրացնում են ոչ թե դատավորի հետ կապված, այլ Շենգավիթ նստավայրի, որովհետև Շենգավիթ նստավարում, բացառությամբ մեկ-երկու դատավորի, մյուսների մասով ակնհայտորեն միշտ խնդիր է լինում։
Բացի այդ, պաշտպանը հայտնեց, որ ողջամիտ ժամկետ են ուզել, որպեսզի կարողանան լիարժեք պաշտպանվել:
Սարգսյանը հայտնեց, որ հավանաբար 2-3 ժամից պարզ կլինի` իրենց միջնորդությունը բավարավելու է, թե՝ ոչ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







