Եվրամիության խորհուրդը հաստատել է Ղրիմի պատճառով ՌԴ նկատմամբ պատժամիջոցները ևս մեկ տարով երկարացնելու որոշումը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
Հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարացվել են մինչև 2021 թվականը։ Ուկրաինայի արտգործնախարարը ողջունել է այդ որոշումը՝ նշելով, որ Մոսկվայի վրա ճնշումը պետք է ավելացնել։
Անցյալ շաբաթ նախարարը դիմել էր ԵՄ-ին՝ կոչ անելով ուժեղացնել ռազմական, քաղաքական և պատժամիջոցային ճնշումը ՌԴ-ի վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







