Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի 84 շրջաններում կորոնավիրուսի 7 843 նոր դեպք է հայտնաբերվել: Նրանցից 31,8%-ը չի ունեցել հիվանդության կլինիկական դրսևորումներ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Մոսկվայի օպերատիվ շտաբը։
Ըստ աղբյուրի, մեկ օրում արձանագրվել է 194 մահվան ելք, լիովին ապաքինվել է 10 036 մարդ։
Ընդհանուր առմամբ, այսօր Ռուսաստանի 85 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսի 553 301 դեպք: Ողջ ընթացքում արձանագրվել է 7 478 մահվան դեպքեր, ապաքինվել է 304 342 մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







