Երբ Գագի Ծառուկյանը մատնանշում էր, թե որտեղ են կառավարության ոլորտային բացթողումները, դրան հաջորդեց ոչ թե բանավեճ-քննարկումը, այլ հավեհաարդարի լեզվով ոչ քաղաքական, վարչական-իրավական կոշտ ճնշում, այսօր «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները» խորագրով քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Մելքումյանը ասաց, որ պետք է ողջամիտ մասնագիտական ներուժի կոնսոլիդացիա լինի, ինչին կառավարությունը չի գնում.
Ըստ նրա՝ եթե քայլեր չձեռնարկվեն, օգոստոսին իսպառ կոլափսային վիճակ կստեղծվի.
«Պետք չէ խրտնել կամ խանդով վերաբերել այն հարցադրումներին, որը իշխանական պաշտոնյաները չեն անում, պետք է գնալ կոնկրետ հարցադրումներով լուծումներ տալու ուղղությամբ, չգնացինք այդ ուղղությամբ՝ շատ շուտով՝ օգոստոսի վերջ-սեպտեմբերին լրջագույն պրոբլեմներ ենք ունենալու,-ասաց պատգամավորը»,-ասաց Մելքումյանը:
Նրա կարծիքով՝ Կառավարությունը շատ դանդաղ է աշխատում, իսկ նախարարների մեծ մասը ձախողոխել են, ինչի լուծումը Կառավարության ողջ կազմի հրաժարականն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






