Թուրքիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսային մահացել է 17 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է ermenihaber-ըԼ
Վերջին մել օրում արված 46․800 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.467 նոր դեպք՝ այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը Թուրքիայում հասել է 181․298-ի։
Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.015 դեպք: Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 153.379 մարդ, իսկ 732 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում մինչև օրս արձանագրվել է մահվան 4․842 դեպք։
Թեստավորումների թիվն էլ հասել է 2 մլն 721.003-ի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







