Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:43

Դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել․ Նիկոլ Փաշինյան

Հակահամաճարակային կանոնները բացատրական աշխատանքի փոխարեն մենք տեսնում ենք բռնի ուժ, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, որն արգելված է եվրոպական կոնվենցիայով: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Դրանք շատ վատ հետևանքներ են ունենում, նախ ոստիկանության հետ կապված, երկրորդ, որպես ԵԽ անդամ, բլոր երկրները այս պանդեմիայի ընթացքում մոնիտորինգի տակ են, թե մարդու իրավունքները որքանով են սահմանափակվում: Ես ձեզ կոչ եմ անում հորդորել ոստիկանությանը, որ համապատասխան միջոցառումներ իրականացնելիս հաշվի առնեն բոլոր չափանիշները: Կամ եթե մարդն առանց դիմակի է, թող 10 հազար դրամի տուգանքը գրեն, արձանագրությունը կազմեն: Թևը ոլորել, գետնին գցել, քարշ տալ, սրանք դատապարտելի երևույթներ են: Արդյոք պատրաստվում եք այս ուղղությամբ որևէ քայլ անել»,-ասաց Մարուքյանը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, կհամաձայներ Մարուքյանի հետ թևը ոլորելու, գետնին տապալելու հետ կապված, եթե դա տեղի է ունենում օրենքով չնախատեսված կարգով և դեպքերում, և ուժի կիրառման վերազանցում է տեղի ունենում:

«Ոստիկանությունն ուժային կառույց է և օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրավունք ունի կիրառել ուժ: Պարզ է, որ դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել, բայց եթե դիմակ չկրելու համար քաղաքացու հետ հաղորդակցության ընթացքում տեղի են ունենում այլ զարգացումներ, իհարկե, պետք է ուժ կիրառի ոստիկանությունը: Իսկ ընդհանուր առմամբ, իհարկե, Ձեր մտահոգությունները կիսում եմ: Մենք չենք կարող մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիների նկատմամբ հարգանքի առումով հետընթաց արձանագրենք: Մանավանդ որ, վերջին 2 տարիների ընթացքում բոլոր միջազգային զեկույցների համաձայն մենք ահռելի առաջընթաց ենք արձանագրել»,- ասաց Կառավարության ղեկավարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+