Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 7,598,201 մարդ, առողջացածների թիվը՝ 3,842,805, մահվան ելքերի թիվը՝ 423,866: Այս մասին տեղեկացնում է worldometers.info կայքը։
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատվել է 2,089,701 կորոնավիրուսի դեպք։ Մահացել է 116,034 մարդ, ապաքինվել է 816,086 մարդ։
Երկրորդ տեղում Բրազիլիան է. այդ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 805,649 դեպք, մահացել է 41,058 մարդ, ապաքինվել է 396,692 հիվանդ:
Այնուհետև հաջորդում է Ռուսաստանը՝ կորոնավիրուսի 502,436 դեպք, մահացել է 6,532 մարդ, ապաքինվածների թիվը՝ 261,150:
Հնդկաստանում հաստատվել է կորոնավիրուսի 298,283 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 8,501, ապաքինվածներինը՝ 147,195:
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 291,409 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 41,279:
Դրանից հետո հաջորդում է Իսպանիան․ այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289,787 դեպք, մահերի թիվը՝ 27,136:
Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 236,142 դեպք, մահացել է 34,167, ապաքինվել է 171,338 հիվանդ:
Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 186,795 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 8,851, ապաքինվել է 171,600 հիվանդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







