Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:23

Փոխվարչապետ Գրիգորյանը՝ ԵՄ վիզաների ազատականացման մասին

ԱԺ Եվրաինտեգրման ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադառնալով ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում վիզաների ազատականացման հարցին, ասաց որ Հայաստանն ամեն տարի հաշվետվություն  է տալիս, թե ուր է հասել ՍԵՊԱ-ով։

«2019 թվականին, քանի որ նոր էինք սկսում, ընդամենը 7 պայմանի մասով պետք է հաշվետվություն տայինք, տվել ենք, համարվել է կատարված։ Բայց, իհարկե, սա այն տեմպն ու պրոգրեսը չէ, որը մեր գործընկերները կհամարեն, որ սա բարեփոխումների այն ինտենսիվությունն է, որը ենթադրում է լիարժեք միջոցառումներ նաև վիզաների ազատականացման հետ կապված»,- ասաց Մհեր Գրիգորյանը՝ ավելացնելով, որ ընթացքը պետք է լինի համապարփակ, իսկ արդյունքների գտահատումը կլինի ոչ թե առանձին գործողությունների կատարմամբ, այլ ընդհանուր համաձայնագրով պրոգրեսի աստիճանը գնահատելով։

«Եթե մենք ճանապարհային քարտեզի 30 տոկոսը կատարենք, ես վստահ եմ, որ մեր գործընկերները կհամարեն, որ ՍԵՊԱ-ով այն տեմպն ունենք, որը թույլ է տալիս ինտեգրացիայի այլ աստիճանի մասին մտածել»,- նշեց փոխվարչապետը։

ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն էլ նկատեց, որ թեև  ճանապարհային քարտեզի կիրարկումը կապ ունի վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի հետ, բայց կապն անուղղակի է։

«Վիզաների ազատականացման երկխոսության դիլեմայի հիմքում գտնվում է մեկ հարց ընդամենը՝ միգրացիա։Դրանից բացի որևէ այլ մտահոգություն Եվրամիություն որևէ երկիր չունի։ Հիմա բոլոր այն բարեփոխումները, որոնք կնվազեցնեն հնարավոր միգրացիան, կապ ունեն վիզաների ազատականացման հետ, բոլոր այն բարեփոխումները, որոնք կապ չունեն միգրացիայի նվազեցման հետ, ուրեմն վիզաների ազատականացման հետ էլ կապ չունեն»,- ասաց Եղոյանը։

Մհեր Գրիգորյանը հավելեց․ «Դա չի նշանակում, որ տեխնիկական աշխատանք պետք է տանենք, դա նշանակում է, որ կյանքի որակը պետք է ունենա այնպիսի ստանդարտ, որ ոչ թե նման դեպք տեղի չունենա, այլ նման ցանկություն չլինի։ Իսկ դա կախված է նրանից, թե մեր բարեփոխումներն ինչ տեմպ ունեն»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+