Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+11°
  • Կապան+11°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 17:32

Ճիշտ ռազմավարության դեպքում աշնանը կամ ձմռանը կունենանք իմունիտետային պարիսպ. Փաշինյան

«Կորոնավիրուսի հետ կապված շատ դիլլեմաների և առեղծվածների ենք հանդիպում»,-այս մասին պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համաճարակի գոյության մասին հանրային կասկածներին:

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում  կորոնավիրուսի ճանաչելիության հետ կապված պրոբլեմ կա.

«Ինչ է կորոնավիրուսը, ինչպես պետք է կառավարել ճգնաժամը: Այդ դիլլեմաները բոլորիս մոտ կան: Բայց մեկ բան ակնհայտ է. գիտենք, որ այդ վիրուսից խոցելի որոշակի խմբեր կան՝ քրոնիկ հիվանդություններ ունեցողները և տարեց հայրենակիցները, և մենք պետք է ամեն ինչ անենք նրանց պաշտպանելու համար»,-ասաց վարչապետը:

Փաշինյանն ասաց՝ հույս ունի, որ  մոտ ապագայում կգտնվի պատվաստանյութը.

«Բայց մասնագետները չեն բացառում, որ պատվաստանյութը չգտնվի, այդ պատճառով ես ծայրահեղ ճիշտ եմ համարում մեր որդեգրած ռազմավարությունը, որ մենք սովորել ապրել կորոնավիրուսի հետ համատեղ և զուգահեռ, որովհետև բոլոր երկրները նույն պրոբլեմի միջով անցնելու են, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե կոոնավիրուսի ակտիվ դեպքեր Հայաստանում չլինեն, սահմանները բացելու դեպքում կորոնավիրուսը ներթափանցելու է, և այդ ժամանակ  լինելու ենք ավելի անպաշտպան, իսկ այս մարտավարությամբ ոչ միայն շանս ունենք ամբողջությամբ կառավարելի պահել իրավիճակը, այլև ավելի պատաստված կլինենք աշնանային, ձմեռային և մյուս տարվա գարնան հնարավոր բռնկումներին:

«Եթե ճիշտ ռազմավարություն ունենանք աշնանը կամ ձմռանը կունենանք որոշակի իմունիտետային պարիսպ, որը մեր հանրապետությունը վարակի նկատմամբ դարձնի ավելի պաշտպանված»,-ասաց վարչապետը:

Նա ևս մեկ անգամ կոչ արեց հետևել 3 կանոններին՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորությունը, որի արդյունքում   կփոխվի հանրային վերաբերմունքը համակեցության կանոնների պահպանման նկատմամբ:

«Հիմա, եթե որևէ որևէ քաղաքացի մոտենում է այլ քաղաքացու և երկու բառ փոխանակում առանց դիմակի, նա ամենակոպիտ  ձևով խախտում է այդ քաղաքացու չգրված, բայց շատ կարևոր իրավունքը»:

Ինչ վերաբերում է համաճարակի հետևանքներին,  Փաշինյանը խորհուրդ տվեց չամփոփել արդյունքները, քանի դեռ կորոնավիրուսի վարակի ավարտը պաշտոնապես չի գրանցվել:

«Երբ կարձանագրվի, թուղթ ու գրիչ կվերցնենք ու կտեսնենք՝ ով՝ ինչ է ձեռբ բերել, ով՝ ինչ է կորցրել և ով՝ ինչպես է կառավարել համավարակը»,-ասաց վարչապետը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+