Ուկրաինայի բոլոր շրջաններում սրընթաց աճում են կենտրոնախույս տրամադրությունները, երկիրը կանգնած է փլուզման եզրին։ Այս մասին «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին։
«Երբ մենք ասում ենք, որ երկիրը կարող է փլուզվել, այո, եթե մենք արագ փոփոխություններ չանեն, իրական բաներ չանենք, երկրները կարող են չլինել։ Եկեք մեզ չխաբենք, շատ ուժեղացել են կենտրոնախույս ուժերը թե հարավում, թե Արևելքում, թե ծայրահեղ Արևմուտքում, թե հյուսիսում՝ ուր էլ որ նայես», -հայտարարել Է Սաակաշվիլին։
Ավելի վաղ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Ջաբարովը «Խորհրդարանական թերթին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինայի կազմը կարող են լքել Օդեսան, Խերսոնը, Նիկոլաևը և Զապորոժիեն: Ուկրաինայի իշխանությունները 2014 թվականի ապրիլից ռազմական գործողություն են իրականացնում ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններում, որոնք հայտարարել են երկրում պետհեղաշրջումից հետո անկախության մասին: ՄԱԿ-ի վերջին տվյալներով՝ հակամարտության զոհ Է դարձել շուրջ 13 հազար մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







