Նախօրեին Տոկիոյում հաստատված շոգ եղանակի պատճառով 25-99 տարեկան 30 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ, որոնցից 2-ը ծանր վիճակում են, հայտնել Է NHK հեռուստաալիքը:
Ճապոնիայի մայրաքաղաքի հրշեջ վարչությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտագործել օդորակիչները, ավելի հաճախ ջուր խմել և խուսափել փողոցում ուժեղ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Մասնագետները խորհուրդ են տալիս նաև հանել դիմակները մարդկանց միջև բավականին մեծ հեռավորության դեպքում։
Չորեքշաբթի Տոկիոյում ջերմաչափի սանդղակը բարձրացել է մինչև 31 աստիճան տաքություն։ Ավելի տաք է Հոնսյու կղզու հյուսիս-արևելքում. այստեղ օդի ջերմաստիճանը հասնում է +33 աստիճանի:
Օդերևութաբաններն ակնկալում են, որ մինչև օրվա վերջ Տոկիոյում օդի ջերմաստիճանը կհասնի 32 աստիճանի, իսկ Յամագատում, Ֆուկուսիմայում և Նագանոյում՝ մինչև 34-36 աստիճանի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







