Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 7,323,761, մահացածների թիվը՝ 413,731 է, ապաքինվել է 3,604,500 մարդ: Այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքից։
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի 2,045,549 դեպք: Մահացել է 114,148 մարդ, ապաքինվել է 788,862 մարդ։
Երկրորդ տեղում Բրազիլիան է. այդ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 742,084 դեպք, մահացել է 38,497 մարդ, ապաքինվել է 325,602 հիվանդ:
Այնուհետև հաջորդում է Ռուսաստանը՝ կորոնավիրուսի 485,253 հաստատված դեպքով, մահացել է 6,142 մարդ, ապաքինվածների թիվը՝ 242,397։
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվել է 289,140 մարդ, մահացածների թիվը՝ 40,883 է:
Այնուհետև հաջորդում է Իսպանիան, այս երկրում հաստատվել է կորոնավիրուսի 289,046 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 27,136 է:
Հնդկաստանում հաստատվել է կորոնավիրուսի 276,146 դեպք, մահվան ելքերի թիվը ՝ 7,750 է, ապաքինվածների թիվը՝ 134,670։
Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 235,561 դեպք, մահացել է 34,043-ը, ապաքինվել է 168,646 հիվանդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







