Սյունիքի մարզում այս պահին կա նոր կորոնավիրուսային հիվանդության 123 հաստատված դեպք։ Այս մասին հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետարանը։
Նշվում է, որ 123 հաստատված դեպքից բուժվել են 63 հոգի, իսկ 60-ը դեռ հիվանդ են, որից՝
Կապանում՝ 4 հիվանդ,
Գորիսում՝ 2 հիվանդ,
Սիսիանում՝ 11 հիվանդ,
Մեղրիում՝ 40 հիվանդ,
Տաթեւում՝ 2 հիվանդ,
Գորայքում՝ 1 հիվանդ։
Մարզպետարանից հայտնում են, որ 18 հիվանդ բուժում է ստանում Կապանի ԲԿ-ում, 42 հիվանդ ասիմպտոմ է։ Ինքնամեկուսացած է 261 հոգի։
«Չնայած մեր բազմաթիվ հորդորներին, մեր որոշ համաքաղաքացիների ցինիզմի դրսևորման արդյունքում Կապանում գրանցված դեպքերի թարմ օրինակին (պատճառը մարզի այլ համայնքում ծննդյան տոնակատարության մասնակցելն էր) ավելացել են նաեւ նոր օջախներ Սիսիան (ծննդյան տոնակատարություն) եւ Տաթեւ (հոգեհանգստի եւ թաղման արարողություն) համայնքներում:
Պահանջում ենք չմասնակցել զանգվածային միջոցառումների, բացառել զանգվածային միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաեւ պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները, իսկ ինքնամեկուսացած անձանց՝ խստորեն պահպանել ինքնամեկուսացման կանոնները»,- ասված է հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







