Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:02

Շիրակի մարզում ձևավորվել է հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբ

Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի «Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբի» նախաձեռնող թիմի առցանց հանդիպումը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ։ Այս մասին հայտնում են մարզպետարանից։

Շիրակի մարզպետը ողջունել է նախաձեռնությունը, քննարկման կազմակերպիչներին ու հետևողներին ներկայացրել է մարզում տիրող վիճակն ու նշել, որ այս փուլում կարևորում է հանրային մոբիլիզացիան․

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել սրտացավ աշխատանքի համար, այս փուլում շատ կարևոր է հանրության համախմբվածությունը, ուրախ եմ, որ նման նախաձեռնությամբ եք հանդես գալիս, փորձը ցույց տվեց, որ համախմբվելով բավական լուրջ խնդիրներ մինչ այժմ լուծեցինք, նկատի ունեմ «Պարենային շտապօգնությունը», իսկ այս փուլում պետք է համախմբվենք մեկ կարևոր գաղափարի շուրջ, որ նախանշված կանոնները պահպանենք և կարողանանք խուսափել վիրուսի տարածումից»։

«Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբի» նախաձեռնող թիմի անդսմները կարևորել են համագործակցությունն ու շնորհակալություն հայտնել Շիրակի մարզպետին պատրաստակամության համար։ Բանախոսները ներկայացրել են մտահոգություններն ու իրենց առաջարկություննները և նշել, որ վիրուսի դեմ պայքարում հաջողելու համար անհրաժեշտ է հասարակության բոլոր շերտերի մասնակցությունը:

Նախաձեռնող խումբը նախատեսում է ուսումնասիրություններ իրականացնել արագ արձագանքման ենթակա երեք ուղղություններով՝ հետազոտական, իրավիճակի վերլուծության, գնահատման, ինչպես նաև արագ արձագանքման գործողությունների և պարետատան, պետական կառավարման, մարզային ու տեղական իշխանությունների և այլ կառույցների հետ աշխատանքի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+