ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսով վարակման այսօրվա տվյալներին: Նա նշեց՝ այսօր հաղորդված 195 դեպքը զուտ այն բանի հետևանք է, որ ախտորոշման ամենամեծ լաբորատորիան, որն օրական կարող է անել 1000-1300 հետազոտություն, այսօր կանգնած է եղել: Թորոսյանը հանրությանը կոչ արեց զգոնությունը չկորցնել:
Նախարարը հայտնեց՝ այս պահի դրությամբ վարակակիրների շրջանում կա 403 ծանր, 94 ծայրահեղ ծանր պացիենտ:
«Թիվը կարծես կայուն է վերջին օրերին, ինչը մի կողմից լավ է, բայց միևնույն ժամանակ բացարձակ թվով շատ բարձր է և մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր ծանր ու ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը քչանա»,- նշեց նա։
Նախարարի տեղեկացմամբ՝ Վեդիի բժկական կենտրոնը մոտ 100 մահճակալով, Սպիտակի բժշկական կենտրոնը մոտ 100 մահճակալով, Դիլիջանի և Մարտունու բժշկական կենտրոնի մոտ 40 մահճակալ ծավալով ընդարձակելու որոշում է կայացվել։
Ըստ նախարարի, դրանց մեջ ներառված են նաև թթվածնաթերապիայի մահճակալներ։ ըստ Թորոսյանի՝ եթե թթվածնաթերապի է ապահովվում վաղ շրջանում, հիվանդության հաջորդ փուլերում բարդացումը կանխեցվում է։
«Ընդհանուր գումարային մոտ 350 մահճակալի ծավալման որոշում է կայացվել, մոտ 15 %-ով ավել քան այսօր գործում է»,- նշեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



