Ռուսաստանում վերջին օրերին 83 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8985 նոր դեպք։ Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 476 658-ի, հայտնում է Ռիա Նովոստին։
Վերջին օրերին մահացել է 112 մարդ, մահացածների ընդհանուր թիվը հասել է 5971-ի։ Ապաքինվել է 3957 մարդ, ողջ ընթացքում՝ 230 688 հիվանդ։
Ռոսպոտրեբնադզորի տվյալներո ՝ բժշկական հսկողության տակ է մնում 320 հազար մարդ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հայտնաբերման 294,4 հազար թեստավորում է անցկացվել, ընդհանուր առմամբ կատարվել է ավելի քան 13 մլն հետազոտություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







