Նոր Զելանդիայի կառավարությունը որոշել է երեքշաբթի՝ կեսգիշերից հետո, վերացնել վարակի տարածման դեմ պայքարում ավելի վաղ մտցված բոլոր սահմանափակումները, այդ թվում՝ սոցիալական հեռավորությունը: Այս մասին հայտարարել է Ջասինդա Արդերնը, գրում է Sydney Morning Herald-ը:
Վարչապետը հայտարարել է, որ երկրում այս պահին կորոնավիրուսի ակտիվ դեպք չկա: Վարակման վերջին դեպքը գրանցվել է մայիսի 22-ին:
Նոր Զելանդիային դա հաջողվել է՝ շնորհիվ երկրում ավելի վաղ մտցված մտցված շատ կոշտ սահմանափակումների:
Միակ սահմանափակում մնում է սահմանների փակ մնալը:
Արշիպլագի բնակիչներն այսուհետ ազատ կկարողանան կազմակերպել ցանկացած միջոցառում երթևեկել հանրային տրանսպորտով, թույլատրվում է բոլոր տեսակի ձեռնարկությունների աշխատանքը:
Արդերնը ընդգծել է, որ համարյա համոզված է, որ սահմանափակումները հանելուց հետո երկրում վարակման նոր դեպքեր կգրանցվեն, բայց երկրի ղեկավարությունը կենտրոնացած է նոր խնդրի վրա, այն է՝ տնտեսության վերականգնում:
Ջոնս Հոփքինս համալսարանի տվյալներով՝ Նոր Զելանդիայում կորոնավիրուսով կարակվել է 1504 մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







