Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13325-ի: Հունիսի 8-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 4099 է, փաստացի բուժվում է 8943-ը, գրանցվել է մահվան 211 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 70000 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 72-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 13130 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



